Առայժմ անպարտելի միջին քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հայազգի Վանես Մարտիրոսյանը (28-0-0, 17 КО) ցանկություն է հայտնել մենամարտել WBA վարկածով աշխարհի չեմպիոն, կրկին անպարտելի ամերիկացի Օսթին Թրաութի (22-0-0, 13 КО) հետ:
Պաշտոնական մամլո հաղորդագրությունում Մարտիրոսյանը շնորհավորում է Թրաութին մեքսիկացի Ռիգոբերտո Ալվարեսի նկատմամբ տոնած հաղթանակի կապակցությամբ և նշում, որ կցանկանար ուժերը չափել Օսթինի հետ:«Ես այնքան էլ տպավորված չեմ Թրաութի ելույթներով, այդ պատճառով ցանկանում եմ կռվել նրա հետ և մեկնդմիշտ որոշել մեզնից ուժեղագույնին»,- Վանեսի խոսքերն է մեջբերում Boxing News 24. Com-ը:
Հիշեցնենք, որ Վանես Մարտիրոսյանը մեկ անգամ հանդիպել է Օսթինի հետ և պարտության մատնել նրան, բայց՝ սիրողական բռնցքամարտում: