Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Շախմատի թիմային առաջնությունները բավական լարված են անցնում

Այսօր «Փաստարկ» ակումբում է հյուրընկալվել «Միկա» շախմատային կանանց թիմը՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան եւ Լիլիթ Գալոյան կազմով, ինչպես նաեւ՝ թիմի ղեկավար Աշոտ Վարդապետյանը։ Հիշեցնենք, որ վերջերս կանայք Եվրոպայի ակումբային առաջնությունում արժանացել էին բրոնզե մեդալի՝ գրավելով երրորդ տեղը, իսկ Լիլիթ Գալոյանն իր խաղատախտակի վրա արժանացել էր ոսկե, Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե մեդալների։ Աշոտ Վարդապետյանը շեշտեց, որ եթե նախկինում «Միկա» թիմի կազմում հանդես էին գալիս հրավիրված այլազգի շախմատիստներ, ապա հիմա «Միկա»-ի տղամարդկանց թիմում միայն հայեր են, իսկ կանանց թիմում չորս շախմատիստուհիներից երեքն են հայ։ Վարդապետյանը նշեց, որ կանանց թիմը նախկինում էլ է տեղեր գրավել ակումբային առաջնություններում՝ մեկ անգամ դարձել է չեմպիոն, իսկ երկու անգամ գրավել երրորդ տեղը։
Լիլիթ Մկրտչյանը, խոսելով ակումբային մրցաշարում լարվածության մասին, նշեց, որ այս անգամ հավաքվել էին ուժեղ ակումբներ, եւ ընդհանրապես, թիմային առաջնությունները բավական լարված են անցնում։ Էլինա Դանիելյանի համար եւս նման մրցաշարերն անցնում են լարված, քանի որ ակումբների կազմում բավական ուժեղ շախմատիստներ են հանդես գալիս։ Լիլիթ Գալոյանը հայտարարեց, թե իրենց թիմը բավական ուժեղ է եւ արժանի էր նաեւ օլիմպիական չեմպիոն դառնալու, արժանի էր առաջին տեղը գրավելու։ Եվ իրենք առաջիկայում անելու են ամեն ինչ, որպեսզի առաջ ընթանան։ Լիլիթ Գալոյանը, սակայն, նշեց, որ երբեմն կանանց թիմին անտեսում են. լրատվամիջոցները գալիս են մրցաշարերի, նկարահանում միայն տղաների պարտիաները, ցույց տալիս միայն տղաներին, գրում նրանց ելույթների մասին, բայց կանանց հավաքականին, կանանց թիմին չեն անդրադառնում։ Նա սա համարեց վիրավորական, մանավանդ որ կանանց թիմն էլ բավական ուժեղ է խաղում եւ արժանի է, որ ուշադրություն դարձվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում