Մադրիդի «Ռեալ»-ը 35 մլն ֆունտ է առաջարկում «Մանչեսթեր Սիթի»-ին Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիդ Սիլվայի իրավունքների դիմաց: «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 26-ամյա խաղացողին համարում է հիմնական տրանսֆերային նպատակ:
The Daily Mail-ի փոխանցմամբ `Մոուրինյոն հայտարարել է, որ հետաքրքրվում է Սիլվայի ծառայություններով: Նա հուսով է, որ Դավիդը կփոխի իր որոշումը և նոր պայմանգիր չի ստորագրի «Սիթի»-ի հետ:
Հիշեցնենք, որ «քաղաքայիններ»-ը Սիլվայի իրավունքները գնել են 2010 թականին` «Վալենսիա»-ից ` վճարելով 24 մլն ֆունտ: Իսպանացու գործող պայամանագրի ժամկետը լրանում է 2014 թվականին:








































