ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հերքել է Անդրեա Պիրլոյի տրանսֆերը ձեռք բերելու մասին շրջանառվող լուրերը:
Հիշեցնենք, որ վերջերս լրատվամիջոցներում տեղեկատվություն է հրապարակվել, որ ՊՍԺ-ն դիմել է «Յուվենթուս»-ին` Պիրլոյի տրանսֆերի առաջարկով: Հրապարակվել էր անգամ գործարքի դիմաց վճարվող գումարը` 10 մլն եվրո:
«Ներկայումս Անդրեան աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է: Նա շատ խելացի ֆուտբոլիստ է: 8 տարի աշխատել եմ Անդրեայի հետ, ինձ համար դա բավական է: Պիրլոն ՊՍԺ-ի համար տրանսֆերային նպատակ չի հանդիսանում»,- նշել է Անչելոտին:








































