Սլովակիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Յակուբ Գրոմադան հայտնվել է «Միլան»-ի հետաքրքրությունների կիզակետում։ «Զեմպլին»-ի խաղացողի՝ Իտալիա տեղափոխությունը կարող է տեղի ունենալ արդեն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Նշենք, որ Սլովակիայի «Մ-16» հավաքականում հարձակվողական ոճի կիսապաշտպանը կատարել է թիմի ավագի պարտականություններ։ Գրոմադան արդեն իր առաջին խաղն է անցկացրել պրոֆեսիոնալ մակարդակով՝ իր ակումբի կազմում:








































