Իտալացի մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթի»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետի երկարաձգումը: Հիշեցնենք, որ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը:
«Ուրախ եմ, որ այժմ հնարավորություն ունեմ իմ բոլոր ուժերը ներդնելու «Մանչեսթեր Սիթի»-ում: «Սիթի»-ն բարձրակարգ ակումբ է: Այն ունի հիանալի ղեկավարություն, խաղացողներ, մարզչական շտաբ և երկրպագուներ»,- հայտարարել է Մանչինին: