Հուլիսի 25-ին, Լոնդոնի Օլիմպիադայի մեկնարկից 2 օր առաջ, կկայանա լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի բարեգործական գործունեությանը նվիրված միջոցառում:
Աշխարհի նախկին չեմպիոնը շուրջ 30 տարի է պայքարում է Պարկինսոնի հիվանդության դեմ, և միջոցառման նպատակներից մեկը կլինի այդ խնդրով զբաղվող Mohammed Ali Centre կենտրոնի համար դրամահավաք կազմակերպելը:
Հիշեցնենք, որ Ալին դարձել է 1960 թվականին Հռոմում կայացած Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: