Հայազգի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, հայտարարեց, որ Օլիմպիական խաղեր է մեկնում միայն ոսկե մեդալ նվաճելու նպատակով, և դա հոգեբանական ճնշում չի գործադրում իր վրա։
«Օլիմպիական խաղերին մասնակցելու եմ միայն ոսկե մեդալ նվաճելու նպատակով։ Դա հոգեբանական ճնշում չի գործադրում ինձ վրա։ Ես արդեն ինձ ստիպել եմ մոռանալ, որ աշխարհի չեմպիոն եմ։ Մարզվում եմ թիմի բոլոր անդամների պես։
Պետք է շատ աշխատեմ, որպեսզի Օլիմպիական խաղերում հաջողության հասնեմ»,- ռուսական մամուլը մեջբերում է Ալոյանի խոսքերը։