Վլադիմիր Կլիչկոյի և Թոնի Թոմփսոնի միջև Շվեյցարիայում կայանալիք չեմպիոնական մենամարտը հանդիսատեսի թվով կարող է մրցել նաև «Եվրո-2012»-ի հետ:
Կլիչկոյի մենեջեր Բերնդ Բենտեի կարծիքով՝ այս մենամարտն ամենադժվարն է իր հաճախորդի մարզական կարիերայում: Բենտեն նշել է, որ չեմպիոնական գոտու առաջիկա պաշտպանությունը Կլիչկոյի համար 21-րդ անընդմեջ պաշտպանությունն է, ինչը համարվում է ռեկորդային ցուցանիշ: Մենեջերի խոսքերով՝ հանդիպումն ուղիղ եթերով կհեռարձակվի 150-ից ավել երկրում:
«Վերջին տարիներին Թոմփսոնը տեղ է զբաղեցրել աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակում: Կլիչկոյից կրած պարտությունց հետո նա հաղթանակ է տարել բոլոր մենամարտերում: Թոնին ամենադժվար մրցակիցներից է Վլադիմիրի համար»,- ասել է Բենտեն:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին: