Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը նախապատրաստվում է Արթուր Աբրահամի հետ կայանալիք մենամարտին սլովենական Ռոգլայում տեղակայված լեռնային հանգստի գոտում գտնվող ուսումնամարզական կենտրոնում: Հիշեցնենք, որ Շտիգլից – Աբրահամ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 25-ին` Բեռլինում:
«Այստեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները` մաքուր օդ, լեռնային կլիմա և ամեն ինչ մարզումներն արդյունավետ անցկացնելու համար: Սա իրական փորձություն է, որն ինձ ավելի ուժեղ կդարձնի և կնախապատրաստի Աբրահամի հետ կայանալիք մարտին»,- Շտիգլիցին մեջբերում է Fightnews-ը: