Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող Aeroflot Open հեղինակավոր մրցաշարի երկրորդ տուրում A խմբում հանդես եկող Հայաստանի երկրորդ շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը սև ֆիգուրներով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Բոշարովի նկատմամբ:
Հայաստանը ներկայացնող մյուս երկու շախմատիստներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով. Տիգրան Պետրոսյանը սև ֆիգուրներով միավորը կիսեց Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Միխայիլ Կովիլայի հետ, իսկ սպիտակ խաղաքարերով հանդես եկող Ավետիք Գրիգորյանը չկարողացավ կոտրել իսրայելլցի Էմիլ Սուտովսկու դիմադրությունը: