«Եվրո-2012»-ի քառորդ եզրափակիչում Իտալիայի հավաքականը պարտության մատնեց Անգլիայի հավաքականին` ավելի հաջող իրացնելով հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը:
Այդպիսով, անգլիացիները 5-րդ անգամ անընդմեջ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում զիջում են հետխաղյա 11 մետրանոցներն իրացնելու արդյունքում: Նման կերպ Անգլիայի հավաքականը պարտվել է «Եվրո-1996»-ին, աշխարհի 1998 թվականի առաջնությանը, «Եվրո-2004»-ին և աշխարհի 2006 թվականի առաջնությանը:
Հետխաղյա 11 մետրանոցներում վերջին հաղթանակն Անգլիայի ընտրանին տարել է Իսպանիայի հավաքականի նկատմամբ` «Եվրո-1996»-ի քառորդ եզրափակչի շրջանակներում:








































