Ավստրալիայի ներկայացուցիչ Սամանտա Ստոսուրը դուրս եկավ «Ուիմբլդոն»-ի երկրորդ շրջան` 6:1, 6:3 հաշվով ջախջախելով իսպանուհի Կառլա-Սուարես Նավարոյին:
Կանանց թենիսի աշխարհի 11-րդ ռակետ Լի Նան իր հերթին վստահ հաղթանակ տարավ Կսենյա Պերվակի նկատմամբ` առավելության հասնելով 6:3, 6:1 հաշվով:
Մյուս մրցավեճերում գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Կամիլա Ջորջի – Ֆլավիա Պանետա` 6:4, 6:3,
Սաբինա Լիսիցկի – Պետրա Մարտիչ` 6:4, 6:2,
Այումի Մորիտա – Յարմիլա Գայդոշովա` 6:4, 6:3,
Ագնեշկա Ռադվանսկա – Մագդալենա Ռիբարիկովա` 6:3, 6:3,
Սորանա Կիրստյա – Պոլին Պարմանտյե` 6:4, 6:1:








































