IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի նախկին
չեմպիոն հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը լրջորեն պատրաստվում է փետրվարի 12-ին
Ստեֆան Բոժիչի հետ կայանալիք մրցամարտին:
Boxingscene.com-ին տված հարցազրույցում Աբրահամի
մարզիչ Ուլի Վեգները նշել է, որ Արթուրի մարզումները շատ լավ են ընթանում և նա պատրաստ
է նոկաուտի ենթարկել խորվաթ բռնցքամարտիկին: