Հայաստանի սամբոյի ֆեդերացիան «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Մոսկվայում անց է կացվում 2012թ. Եվրոպայի սամբոյի տղամարդկանց և կանանց առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ուժեղագույն սամբիստները:
Մայիսի 18-ին մրցագորգ դուրս եկած հայ մարզիկներից երեքը գրավեցին երրորդ տեղերն ու արժանացան բրոնզե մեդալների. Գայանե Խաչատրյան՝ 60 կգ քաշային կարգ, Տիգրան Կիրակոսյան՝ մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգ և Հարություն Միրաբյան՝ մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգ:
Մեր մարզիկներից ևս 5-ը մրցասպարեզ կմտնեն մայիսի 19-ին, ևս 4-ը՝ մայիսի 20-ին: