Ա յսօր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկած Moscow Open- ի առաջին տուրում հայ անվանի գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց Լեհաստանի ներկայացուցիչ Յոլանտա Զավադսկայի հետ:
Հայազգի Կարինա Համբարձումովան, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, առաջին տուրում պարտություն կրեց աշխարհի նախկին չեմպիունուհի Ալեքսանդրա Կոստենյուկից:
Առաջին տուրի մյուս պարտիաները դեռ շարունակվում են: