Մյունխենի «Բավարիա»-ի հոլանդացի կիսապաշտպան Արիեն Ռոբենն ուրախ է, որ հնարավորություն ունի մասնակցելու ընթացիկ տարվա մայիսի 19-ին կայանալիք Լոնդոնի «Չելսի»-ի հետ հանդիպմանը:
««Չելսի»-ի հետ հանդիպումն ինձ համար յուրահատուկ է: Այդ թիմում ես լավ ժամանակներ եմ անցկացրել և շնորհակալ եմ ակումբին ու Ռոման Աբրամովիչին: Հասկանում եմ, որ իմ նախկին խաղընկերներից շատերը բաղձալի պարգևը նվաճելու ցանկություն ունեն: Սակայն մենք նույնպիսի երազանք ունենք: Այդ պատճառով, ենթադրում եմ, խաղը շատ լարված ու հետաքրքիր կանցնի»,- Ռոբենին մեջբերում են գերմանացի լրագրողները:








































