«Ալ-Վասլ»-ի ղեկավարները նոր մարզիչ են փնտրում այն բանից հետո, երբ Մարադոնան սպառնացել է լքել թիմը:
Արգենտինացին գոհ չէ իր տրամադրության տակ գտնվող տրանսֆերային գումարի չափից և այն հանգամանքից, որ «Ալ-Վասլ»-ի ղեկավարները չեն շտապում կատարել թիմի կազմը ուժեղացնելու իրենց խոստումները:
«Ես պատրաստ եմ հեռանալ, եթե չստանամ այն խաղացողներին, ովքեր ինձ անհրաժեշտ են: Եթե ես չեմ կարող այստեղ մրցել մյուս թիմերի հետ, ուրեմն այստեղ մնալն անիմաստ է»,- ասել է Մարադոնան:
«Ալ-Վասլ»-ը լուրջ է ընդունել այս հայտարարությունը և սկսել է հնարավոր հավակնորդներով հետաքրքրվել:








































