Մարակայում` Coliseo El Limon արենայում, կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում Լիբորիո Սոլիսը (14-3-1) Սանտյագո Իվան Ակոստայի (17-9-2) դեմ մենամարտում պետք է պաշտպաներ WBA վարկածով առաջին ամենաթեթև քաշային կարգում աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի կոչումը:
Բռնցքամարտիկները թեժ պայքար են մղել միմյանց դեմ բոլոր 12 ռաունդների ընթացքում, ինչից հետո, մրցավարների միաձայն որոշմամբ, հակամարտության հաղթող է ճանաչվել Սոլիսը:
Վենեսուելացի բռնցքամարտիկի համար սա նախորդ տարվա դեկտեմբերին նվաճած ժամանակավոր գոտու առաջին պաշտպանությունն էր: