Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է իր հաղթանակը Բարսելոնայի մրցաշարի եզրափակիչ փուլում:
Հիշեցնենք, որ նա առավելության է հասել իր հայրենակից Դավիդ Ֆերերայի նկատմամբ:
«Այս հանդիպումն ինձ համար շատ բարդ էր, երևի թե ընթացիկ մրցաշրջանի գրունտային կորտերում անցկացրած դիմակայություններից ամենաբարդը: Դավիդը միշտ մրցակցին ստիպում է ներդնել ամբողջ ներուժը: Սեթերի ավարտի պահերին պարզապես մեծ դեր էր խաղում բախտը՝ կարծես լոտո լիներ: Այս անգամ հաջողությունն իմ կողմն էր»,- AP-ի փոխանցմամբ՝ ասել է Նադալը:
Իսկ Դավիդ Ֆերերան հայտնել է իր անհաջող եզրափակիչների պատճառները:
«Ինչպես միշտ, Ռաֆայելը ցուցադրեց իր բնավորությունն ու մարտունակ որակները: Այո, այստեղ պարտվել եմ 4 անգամ, բայց ամեն անգամ զիջել եմ հանճարեղ թենիսիստի»,- նշել է Ֆերերան: