Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Ucom ընկերությունը անվճար Wi-Fi է ապահովել Իջևանի չորս համայնքներում տեղադրված «խելացի» կանգառներում։

Բերքաբեր, Սարիգյուղ, Այգեհովիտ և Վազաշեն սահմանամերձ համայնքներում վերջերս կառուցվել են արևային կայաններով կահավորված կանգառներ, որոնք ունեն էլեկտրաէներգիայի հասանելիություն։ Իր կողմից Ucom-ը լարային ինտերնետ է անցկացրել դեպի տաղավարներ և ապահովել Wi-Fi ծածկույթ, որից բնակիչները կկարողանան օգտվել՝ տրանսպորտ սպասելիս։

«Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս։ Սակայն ուղղակի որակյալ ծառայություններ մատուցելը մենք բավարար չենք համարում, այլ ճիշտ ենք գտնում, որ պետք է հնարավորինս օգտակար լինենք այն համայնքներին, որտեղ աշխատում ենք։ Հուսով ենք, այս քայլով ավելի հարմարավետ կդարձնենք բնակիչների կյանքը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեր համայնքի չորս գյուղական բնակավայրում՝ Վազաշեն, Այգեհովիտ, Սարիգյուղ և Բերքաբեր համայնքներում տեղադրվել են արևային վահանակներով աշխատող «խելացի կանգառներ»: Անհրաժեշտություն էր առաջացել տվյալ կանգառներն ապահովելու անվճար ինտերնետ կապով: Այս կապակցությամբ դիմեցինք Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Դրական արձագանքը չուշացավ և այսօր մեր բնակիչներն օգտվում են ընկերության ինտերնետ ծառայությունից», – նշել է Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։

Նշենք, որ անցած տարվա ընթացքում Ucom-ը ֆիքսված ցանց է անցկացրել Իջևանում, Գորիսում, Գավառում և Սևանում։

«Յուքոմ» ՓԲԸ

Մամլո ծառայություն

Էլ․ փոստ՝ [email protected]

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում