Ավարտվեց Մոնտե Կարլոյի «Մասթերս 1000» շարքի թենիսի տղամարդկանց առաջնությունը: 8-րդ տարին անընդմեջ մրցաշարի հաղթող է ճանաչվում Ռաֆայել Նադալը:
Եզրափակիչում հանդիպեցին աշխարհի առաջին և երկրորդ ռակետները՝ Նովակ Ջոկովիչը և Ռաֆայել Նադալը: Գրունտային ծածկով կորտերի «արքա» համարվող իսպանացի թենիսիստը միանգամից նետվեց ագրեսիվ և հարձակվողական մարտի, սակայն Ջոկովիչը դիմադրեց: Առաջին սեթում հաշիվը 3:3 էր. Նադալն ավելացնում է ճնշումը և կատարում բրեյք: Այնուհետև հաշիվը դարձնում է 5:3: Ջոկովիչը չդիմադրեց, և առաջին սեթն ավարտվեց 6:3 հաշվով:
Նադալը պահպանեց խաղային ռիթմը, շարունակեց նույն տեմպով գրոհել և երկրորդ սեթում Ջոկովիչն այլևս չկարողացավ կանգնեցնել իսպանացուն: Սեթն ավարտվեց 6:1 հաշվով:
Ռաֆայել Նադալն 8-րդ անգամ հաղթող ճանաչվեց Մոնտե Կարլոյի «Մասթերս 1000» շարքի տղմարդկանց մրցաշարում, ինչպես նաև նվաճեց իր կարիերայի 47-րդ տիտղոսը: