Ավարտվեց Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 33-րդ տուրը: Մրցաշրջանի ավարտին իր խոսքն է ասում «Վիլյառեալ»-ը, որը պարտության մատնեց «Մալագա»-ին: «Սևիլիա»-ն կրկին հաղթեց` մրցակիցների նկատմամբ առավելության հասնելով վերջին 5 հանդիպումներից 4-ում:
«Վիլյառեալ» – «Մալագա»՝ 2:1,
0:1 Կասորլա (65’), 1:1 Սեննա (84’, 11մ), 2:1 Պերես (90’),
«Ռասինգ» – «Մալյորկա»՝ 0:3,
0:1 Նսուե (1’), 0:2 Կաստրո (47’), 0:3 Ալֆոնսո (53’).
«Սևիլիա» – «Սարագոսա»՝ 3:0,
1:0 Ֆացիո (11’), 2:0 Նեգրեդո (29’), 3:0 Նեգրեդո (44’):
33-րդ տուրից հետո Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալ»-ը, որը վաստակել է 82 միավոր: 78 միավոր է վաստակել կատալոնական «Բարսելոնա»-ն: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Վալենսիա»-ն, որն իր ակտիվում ունի 52 միավոր:
Sevilla Vs Zaragoza 3-0, 2012 (Liga BBVA) by red_wing_21
Villarreal vs Malaga 0-1 by fouadram
Villarreal vs Malaga 1-1 by fouadram
Villarreal vs Malaga 2-1 by fouadram








































