Խուան Մանուել Մարկեսը պատմել է օրերս կայանալիք Սերգեյ Ֆեդչենկոյի դեմ մենամարտից իր սպասելիքների մասին :
«Իմ վերջին հանդիպումը Մեխիկոյում անցկացրել եմ 18 տարի առաջ, այն օրվաից մինչ օրս իմ կարիերայում բազմաթիվ փոփոխություններ են եղել: Այժմ ես հնարավորություն եմ ստացել վերադառնալ այստեղ: Այդ հանգամանքն ինձ ուժ է տալիս, որ ես ռինգում ցույց տամ նույնիսկ անհնարինը:
Բոլորը գիտեն, որ ես հաղթել եմ Մենի Պակյաոյի դեմ 3 հանդիպումները, սակայն ցանկանում եմ նրա հետ մենամարտել նաև 4-րդ անգամ: Այդ հանդիպումը գուցե և տեղի ունենա, սակայն այժմ ես պետք է մենամարտեմ ուկրաինացի Ֆեդչենկոյի դեմ», – մենամարտից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է Մարկեսը: