Autosport-ի հաղորդմամբ` «Մաքլարեն»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը Չինաստանում կայանալիք Գրան պրիի ժամանակ կմեկնարկի 5 հորիզոնականով ցածր այն դիրքից, որը կվաստակի որակավորման փուլում:
Այսօր բրիտանացին հայտարարել է, որ անհրաժեշտ է փոփոխության ենթարկել իր բոլիդի փոխանցման տուփը: Անսարքությունը հայտնաբերվել է վերջին 48 ժամվա ընթացքում, իսկ ըստ կանոնադրության` փոխանցման տուփի չպլանավորոված փոփոխության դեպքում ավտոարշավորդը մրցաշարի մեկնարկի ժամանակ տուգանվում է 5 հորիզոնականով:
Հիշեցնենք, որ Շանհայի Գրան պրի մրցաշարը տեղի կունենեա ապրիլի 13-15-ն ընկած ժամանակահատվածում: