TSN –ի հաղորդմամբ` «Տամպա»-ի կանադացի հարձակվող Սթիվեն Սթեմկոսը, ով ճանաչվել է NHL-ի կոնոնավոր առաջնության 2011/12 մրցաշրջանի լավագույն ռմբարկու, չի խաղա աշխարհի առաջնությունում:
Սթեմկոսը ստիպված է եղել մերժել Կանադայի հավաքականի մենեջեր Քևին Լոուի առաջարկը` ձախ ուսահոդի վնասվածքի պատճառով: Հետազոտության արդյունքում հոդի ձևախախատում չի հայտնաբերվել, բայց բժիշկները 22-ամյա հարձակվողին խորհուրդ են տվել ռիսկի չդիմել: