Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա բնակավայրը և առաջ են շարժվել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Զորքերի «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Խարկովի մարզի Բուգրովատկա բնակավայրը և առաջ են շարժվել հակառակորդի պաշտպանության խորքը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ըստ գերատեսչության՝ Խարկովի մարզի Վեսյոլոյե, Վոլչանսկ և Լիպցի բնակավայրերի շրջաններում վնաս է հասցվել Ուկրաինայի ԶՈւ-ի 23-րդ մեքենայացված բրիգադի և տարածքային պաշտպանության 125-րդ բրիգադի կենդանի ուժին ու տեխնիկային։









































