Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում

Մայիսի սկզբին երկրորդ անգամ անոնսավորված՝ Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն այդպես էլ չկայացավ, հավելյալ տեղեկություն չկա: Ըստ երեւույթին, Բաքու-Թեհրան հարաբերություններում առկա խոչընդոտները ոչ միայն չեն հաղթահարվում, այլեւ երեւան են գալիս նոր բարդություններ: Բաքվի մերձիշխանական մամուլը, հղելով իրանական աղբյուրներին, հայտնում է, որ Ադրբեջանի կառավարությունը մտադիր է «դադարեցնել Բաքվի «Ալ-Մուստաֆա» աստվածաբանական համալսարանի գործունեությունը:

Այդ հաստատությունը Բաքվում գործում է  Ղումի հոգեւոր ուսումնարանի իսլամական քարոզչության Բյուրոյի հովանու ներքո, ուսումն անվճար է: Նույն աղբյուրները փոխանցում են, որ Ադրբեջանի իշխանությունները «որոշել են բռնագրավել Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամեյենիի Բաքվում լիազոր ներկայացուցչի նստավայրը»: Ներկայացուցչությունը չի գործում 2021 թվականից: Պաշտոնապես դա պատճառաբանվել է թագավարակի համաճարակի հանգամանքով:

Տեղեկատվա-քարոզչական նման արտահոսքերի դեպքում այսպես ասած՝ «ընդունող կողմը» կամ նրբորեն հերքում է, կամ չի արձագանքում, մանավանդ չի «վերահեռարձակում»: Իշխանության քարոզիչ ադրբեջանական լրատվամիջոցն, ընդհակառակը իր կողմից հատուկ ընդգծել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի պատկան մարմինները մի խումբ «իրանական ազդեցության անձանց են կալանավորել, որ մզկիթներում քարոզում էին տապալել աշխարհիկ իշխանությունը եւ հաստատել շիադավան կրոնապետություն» եւ ավելացնում, որ «նրանք գործել են Իրանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ»:

Ասված է բավական թափանցիկ, որպեսզի հասկացվի, որ «Ալ-Մուստաֆա» աստվածաբանական համալսարանի գործունեությունը դադարեցնելու՝ Ադրբեջանի կառավարության մտադրության կամ արդեն իսկ կայացրած որոշման մասին իրանական աղբյուրների տեղեկացվածությունը, մեղմ ասած, իրականությունից հեռու չէ: Ուշագրավ է, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեն անցյալ դարի 70-ական թվականներին Ղումի հոգեւոր ուսումնարանն է ավարտել եւ անձամբ շիադավան է՝ լինելով էթնիկ թալիշ եւ իրանական ինքնության կրող:

Բայց նման «մանրուքները» քաղաքական որոշումներ կայացնելիս դեր չունեն: Թուրքիայից, հետ Իրանի  հակասություններն օրերս բացահայտել է Գերագույն հոգեւոր առաջնորդը: Իրաքի Քրդստանի առաջնորդ Բարզանիի հետ բանակցություններում նա վերջինիս հորդորել է տարածաշրջանում «համագործակցել ոչ միայն Թուրքիայի հետ»: Ասվածն ուղղակի նշանակում է, որ Իրաքի հյուսիսում Թուրքիայի ծրագրած «հատուկ ռազմական գործողությունը» Թեհրանի համար  անընդունելի է:

Առկա է եւս մի  նուրբ հանգամանք: Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցին նվիրված մամուլի ասուլիսում պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում իրանական ինքնության կրող «տասնյակ անձանց ձերբակալության» առթիվ: Թե ինչու՞ է ԱՄՆ-ը մտահոգված Ադրբեջանում իրանական ինքնության դեմ ճնշումներով, կարելի է ենթադրել նրանից, որ Վաշինգտոնը նույնպես չի սատարում Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «քուրդ ահաբեկիչների դեմ» Թուրքիայի «հատուկ ռազմական գործողությանը»:

Բաքվի «Ալ-Մուստաֆա» համալսարանի գործունեության դադարեցումը, Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի Ադրբեջանում ներկայացուցչի գրասենյակի փակումը, նստավայրը բռնագրավելու մտադրությունն, անկասկած, կոպիտ մարտահրավեր են Իրանին: Անստույգ է մի հանգամանք. Իրանն ինչ-որ սկզբունքային հարցում «տրորել է Ալիեւի ոտքը» եւ նա պատասխան քայլե՞ր է ձեռնարկում: Դատելով փաստից, որ Իրանի հասցեին կոպիտ որակումներով հրապարակումն արվել է իշխանության խոսափող կայքի միջոցով, Ալիեւն ինքն է Իրանի հետ լարվածություն անոնսավորում: Բայց դա նրա նախաձեռնությու՞նն է, թե արտաքին հրահանգավորման տեղեկատվական ապահովու՞մ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում