Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO ցուցակի առաջին համար անպարտելի Վանես Մարտիրոսյանը չի կարողանում համապատասխան մրցակից գտնել: Այդ պատճառով չի կայանա փետրվարի 5-ին նախապես պլանավորած մրցամարտը, հաղորդում է fightnews.ru-ն: Այժմ Վանեսը կշարունակի իր սովորական մարզումները Ֆրեդի Ռոուչի հետ և սպասվում է, որ հայազգի բռնցքամարտիկը ռինգ դուրս կգա մարտին: