«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելլին հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում: Նա դավաճանել է իր ընկերուհուն` 23-ամյա մոդել Ռաֆայելլա Ֆիցոյին, պոռնիկի` Ջենիֆեր Թոմպսոնի հետ: Բալոտելլին Ջենիֆերի հետ ինտիմ կապի մեջ է մտել Ռաֆայելլային սիրո խոստովանություն անելուց 2 օր առաջ:
Ավելի վաղ նույն Ջեննիֆեր Թոմպսոնը կապված է եղել մեկ ուրիշ հանրահայտ ֆուտբոլիստի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի հետ, ով այդ կապի համար վճարել է նրան 1.200 ֆունտ: Ռունին, փաստորեն, դավաճանել էր իր հղի կնոջը:
Երկու դեպքում էլ դավաճանությունը բացահայտվել է և աղմկահարույց սկանդալի առարկա դարձել:











































