La Gazzetta dello Sport-ի փոխացմամբ՝ «Ֆորմուլա-1»-ի իտալական «Ֆերրարի» թիմը լրջորեն աշխատում է իր ավտոարշավորդ Ֆելիպե Մասային այս մրցաշրջանի ընթացքում փոխարինելու ուղղությամբ:
Մասայի տեղը զբաղեցնելու ամենահավանական թեկնածուն համարվում է «Զաուբեր»-ի ավտոարշավորդ Սերխիո Պերեսը, որը եղել է Ferrari Driver Academy-ի սան, սակայն իտալական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Ֆերրարի»-ում Ֆերնանդո Ալոնսոյի զույգը կլինի գերմանացի Ադրիան Սուտիլը, որը ընթացիկ մրցաշրջանի սկզբում կորցրեց իր տեղը «Ֆորս Ինդիա»-ի կազմում:
Հիշեցնենք, որ բրազիլացի Մասան «Ֆերրարի»-ի կազմում անցկացրել է 154 Գրան պրի, ընդ որում՝ 11-ում դարձել է հաղթող, իսկ 33 անգամ հայտնվել է լավագույն եռյակում: