La Gazzetta dello Sport-ը գրում է, որ իսպանական «Սևիլիա»-ի բրազիլացի հարձակվող Լուիս Ֆաբիանոն համաձայնել է տեղափոխվել իտալական «Յուվենտուս»: Անդալուզյան ակումբի ղեկավարությունը դեռ չի կողմնորոշվել բրազիլացու տրանսֆերի հարցում. թուրինցիները ցանկանում են վարձավճարով վերցնել 32-ամյա հարձակվողին, իսկ «Սևիլիա»-ն պատրաստվում է վաճառել իր ֆուտբոլիստին: Թերթի պնդմամբ, Ֆաբիանոյի տրանսֆերի հարցն առաջիկա օրերին անպայման կլուծվի: