Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Անդրեյ Ստուկալովը հայտնեց, որ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պայմանավորված հանդիպումների մասնագիտական խումբը հուսով է, որ 2012 թվականի դեկտեմբերին օրենք կընդունվի, որով կպատժվեն պայմանավորված հանդիպումներ կազմակերպողները:
«Եթե մենք կարողանանք մինչ տարեվերջ բոլոր համապատասխան մարմինների օգնությամբ ընդունել այդ օրենքը, ապա կպայքարենք այդ չարիքի դեմ, որն առավել ակտուալ է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ: ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն լուրջ միջոցներ են ձեռնարկում այդ խնդրի լուծման համար»,- ասել է Ստուկալովը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՖԻՖԱ-ի հատուկ հանձնակատարը դժգոհել էր Ռուսաստանում տիրող իրավիճակից: Ռուսաստանում խաղացող ֆուտբոլիստների 43.5 %-ը տեղյակ է պայմանավորված հանդիպումների մասին:








































