NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: Առաջին տեղում հայտնվեց Էրսան Իլյասովայի կատրած նետումը: «Միլուոկի»-ի խաղացողի` «Վաշինգթոն»-ի հետ հանդիպման ժամանակ խաղավարտից 2 վայրկյան առաջ կատարած նետումն իր թիմին հաղթանակ պարգևեց (119:118): Այդ խաղում Իլյասովան վաստակեց 13 միավոր և կատարեց 11 խլում:








































