Գերմանական Բունդես Լիգայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Լևերկուզենի «Բայեր»-ի կիսապաշտպան Միխայել Բալլաքը բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի Գավաթի 2011/12թթ. խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում փետրվարի 14-ին կայանալիք խաղը, որը տեղի կունենա Գերմանիայում` «Բայ Արենա» մարզադաշտում: 35-ամյա կիսապաշտպանը թիմի մարզման ժամանակ ստացել է սրնքաթաթի վնասվածք:
Բալլաքը մասնակցել է խմբային փուլի բոլոր հանդիպումներին: «Բայեր»-ը E խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը` առաջին հորիզոնականը զիջելով Լոնդոնի «Չելսի»-ին:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով կատալոնական ակումբի հետ խաղին չի մասնակցի «Բայեր»-ի առաջատարներից ևս մեկը` Էրեն Դերդիյոկը: