Monday, 27 05 2024
Ամերիկացի համանախագահը կցրի՞ Ալիեւի սպասումները
Վարչապետը ծանոթացել է Դիլիջան-Իջևան հատվածում հեղեղումների պատճառած վնասներին և տարվող աշխատանքներին
00:00
Նոր Գվինեայում սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 670 մարդ
Փրկարարները և ներգրավված այլ ուժերը Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից տարհանել են 269, փրկել` 120 մարդու
Կացարանի խնդիր ունեցողները տեղափոխվել են հյուրանոցներ
Ջրի հոտի և գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել խմելու և կենցաղային նպատակով. ԱՆ
Ֆրանսիայի դեսպանությունն իր աջակցությունը հայտնում ՀՀ իշխանություններին
Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել
Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա երեք զոհ, երկուսի ինքնությունը հայտնի է
Փրկարարները Երևանի տարբեր շինություններից հեռացրել են մոտ 360 տոննա ջուր
Բագրատ Գալստանյանը Հանրապետության հրապարակում ներկայացրել է վաղվա անելիքները
Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղումների գոտում վնասների, խնդիրների և իրականացվող աշխատանքների վերաբերյալ
«Վրացական երազանքը» կորցնում է իր գլխավոր հաղթաթուղթը. գնում են Սահակաշվիլիի ճանապարհով
Ներկայում իրականացվում են հետաղետային աշխատանքներ, փրկարարական ջոկատները գիշերվա ընթացքում կշարունակեն հերթապահությունը. ՆԳՆ փոխնախարար
Իսկ եթե 50 հազար մարդ հավաքվի ու ասի՝ «առանց Բագրատ Հայաստան», ի՞նչ պատասխան են տալու
Գալստանյանը ձգտում է սահմանադրական կարգի տապալման. տեռորիստական նկրտումներ են
Շիրակի մարզում ներկա պահին աղետավտանգ իրավիճակ առկա չէ
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
ՆԳՆ Փրկարար ծառայությունը ներկայացրել է անհրաժեշտ վարքականոններ ջրհեղեղի դեպքում (ԼՐԱՑՎԱԾ)
Օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակն ու վնասների չափը
Լոռիում և Տավուշում հոսանքազրկվել են Ucom կապի կայանները, որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ
Միացյալ Թագավորության դեսպանությունն իր զորակցությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի հեղեղներից տուժած բնակիչներին
Լուռու և Տավուշի մարզերի բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 74-ը. մասնակի գործում է ԱԻ-ում Լոռու բնակչության պաշտպանության պլանը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Նշվեց Սառնաղբյուրի հերոսամարտի 106-րդ տարեդարձը
Խնդրել եմ կաթողիկոսին՝ սառեցնել իմ հոգևոր ծառայությունը․ Բագրատ Գալստանյան
Գուրգեն Մելիքյանը հայտարարում է իրենց Վարչապետի թեկնածուի անունը՝ Բագրատ Սրբազանն է
Պետք է պատրաստվել արտահերթ կամ հերթական ընտրությունների. Գալստանյանը ազդարարում է պայքարի 3-րդ փուլը
Ռուսները համարձակ չեն. դարձան Պուտինի ստրուկը, իսկ մենք վրացի ենք՝ քաջ և խելացի ազգ ենք
ՀԿԵ-ն վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հյուսիսի եղանակային վատ պայմանների պատճառով վնասված հատվածներում

Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ

Մոսկվան ողջունում է Ալմաթիի հանդիպումը, շփումներն Ալմաթիում ընթանում են ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հունով, մայիսի 15-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Այս հայտարարությունը բավականին ուշագրավ է, հատկապես այն ֆոնին, որ Ալմաթիի արտգործնախարարական հանդիպման հանգամանքը ողջունել է նաեւ Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ երկու օր առաջ տարածած հայտարարությամբ: Ստացվում է, որ Փարիզը եւ՞ս ողջունում է եռակողմ հայտարարության հունով ընթացող բանակցությունը:

Հազիվ թե խոսք լիներ պարզապես հերթապահ ողջույնի մասին, առանց բովանդակությանը տիրապետելու: Այդպիսի ողջույնները չեն արվում հերթապահության կամ քաղաքավարության սկզբունքով: Մյուս կողմից, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակին ո՞վ է հայտնել, թե ինչ հունով են ընթացել Ալմաթիի բանակցություններ: Ղազախական կո՞ղմն է Մոսկվային հայտնել դա, Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանը: Ալմաթիից հետո հայտնի չէ հայ-ռոսական այդ մակարդակի որեւէ շփման մասին:

Միեւնույն ժամանակ, կարծես թե բավականին նկատելի հակասություն կա Զախարովայի, եւ այդ գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչ՝ փոխնախարար Գալուզինի հայտարարությունների միջեւ: Գալուզինը իր հարցազրույցում նշել է, որ Երեւանն Արեւմուտքի ճնշման տակ սառեցրել է փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբում իր գործունեությունը: Խոսքը Օվերչուկ, Գրիգորյան, Մուստաֆաեւ եռյակի գլխավորությամբ աշխատանքային խմբի մասին է, որ ստեղծվել է 2021 թվականի հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ համաձայնությամբ եւ զբաղվում է հաղորդուղիների ապաշրջափակման հարցերով:

Տարօրինակ չէ՝ Երեւանը եռակողմ աշխատանքային խմբի գործունեության մասով սառեցնում է իրավիճակի, իսկ Ալմաթիում մասնակցում եռակողմ հունով բանակցության: Թե՞ Ալմաթիի բանակցությունը այլ բանի մասին է, ոչ հաղորդուղիների ապաշրջափակման: Համենայն դեպս այդ ֆոնին էլ ուշադրության է արժանի Ալմաթիի հանդիպման բացման խոսքում Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի շեշտադրումը, թե կառուցողական տրամադրված Երեւանը կողմ է ոչ միայն Խաղաղության պայմանագիր ստորագրելուն, այլ նաեւ ավելի առաջ գնալուն եւ հաղորդուղիները ապաշրջափակելուն: Ստացվում է, որ Խաղաղության պայմանագիրն ինքնին ուղիիղ առնչություն չունի հաղորդուղիների թեմայի հետ: Այդ դեպքում ի՞նչն է մնում Ալմաթիի «տակը»: Այն ողջունող Մոսկվան ու Փարիզը գիտե՞ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում