«Արսենալ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Նյու-Յորք Ռեդ Բուլլզ»-ի ֆրանսիացի հարձակվող Թիերրի Անրին, ով լոնդոնյան ակումբի կազմում հանդես է գալիս վարձավճարով, փետրվարի 16-ին կվերադառնա MLS.
«Չեմ ցանկանում ինչ-որ բան թաքցնել. Անրին փետրվարին կվերադառնա ԱՄՆ: Շատ եմ ցանկանում, որ նա ևս երկու շաբաթ մնա թիմում: Բայց Անրին պետք է վերադառնա MLS, քանի որ «Նյու-Յորք»-ի ավագն է: ԱՄՆ-ում մեկնարկում է նոր մրցաշրջանը, և նրան «Արսենալ»-ում պահելը անարդար կլիներ:
Մենք արդեն պայմանավորվել ենք «Ռեդ Բուլլզ»-ի հետ, և փետրվարի 16-ին Անրին կմիանա իր թիմին»,- նշել է «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: