Իտալական մամուլը տեղեկացնում է, որ Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Ալեսսանդրո Դել Պիերոն «բյանկոներիներ»-ի 12-ամյա երկրպագու Ջադային օգնել է դուրս գալ երկշաբաթյա կոմայից` փրկելով վերջինիս կյանքը: «Ծեր սինյորա»-ի առաջատարը աղջկան ուղարկել է տեսահաղորդագրություն` մաղթելով շուտափույթ ապաքինում:
Ջադայի հոր խոսքերով Դել Պիերոն է վերականգնել աղջկա գիտակցությունը. «Երբ նա լսեց Ալեսսանդրոյի ձայնը, հրաշք տեղի ունեցավ: Նա շարժեց իր ձեռքը, որոշ ժամանակ անց կանչեց մորը, իսկ մեկ օր անց պաղպաղակ խնդրեց:
Տեսահաղորդագրությունում Դել Պիերոն ասել է հետևյալը. «Բարև´ Ջադա, ես Ալեսսանդրո Դել Պիերոն եմ: Հուսով եմ, որ դու շուտով կարդնանաս, որպեսզի գաս մարզադաշտ, դիտես իմ մասնակցությամբ հանդիպումներն ու ծանոթանաս ինձ հետ»: