«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արթուր Եդիգարյանի ծառայություններով հետաքրքրվում է մերձմոսկովյան «Խիմկի»-ն:
Այդ կապակցությամբ Արթուր Եդիգարյանը մեկնել է Անթալիա, որտեղ «Խիմկի»-ն անցկացնում է ուսումնամարզական հավաք: Անթալիայում Եդիգարյանը «Խիմկի»-ի կազմում կանցկացնի երկու ընկերական հանդիպում, որից հետո պարզ կդառնա վերջինիս ճակատագիրը մերձմոսկովյան ակումբում: