Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 28-ին և 29-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Կանադայի և Սերբիայի ազգային թիմերի հետ:
ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսեց կիպրոսյան հանդիպումների մասին.
«Հավաքի հիմնական նպատակը հնարավորինս շատ ֆուտբոլիստներ դիտարկելն է: Ազգային հավաքականը Կիպրոսում կհավաքվի ընդլայնված կազմով, կհրավիրվի 26-28 ֆուտբոլիստ: Երկու հանդիպումների ընթացքում բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալու: Կլինեն նաեւ նոր անուններ: Ավելի շատ խաղային ժամանակ կտրամադրվի այն ֆուտբոլիստներին, ովքեր անցած մրցաշրջանում քիչ են դուրս եկել խաղադաշտ»: