Միջին քաշային երիտասարդ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը, որը մինչեւ հիմա ոչ մի պարտություն չի կրել` 17 նոկաուտով տանելով 28 հաղթանակ, առաջարկ է ստացել հաջորդ շաբաթվա ընթացքում մրցելու Ֆիլիպո այքոն Մանի Պակյաոյի հետ: Ինչպես հաղորդում է BoxingScene.com կայքը, մեջբերելով Մարտիրոսյանի խոսքերը` «Ես հենց նոր հեռախոսազանգ եմ ստացել եւ չեմ համբերում, թե երբ եմ հանդիպելու նրան»:
Նա ասել է, որ Պակյաոյի հետ մրցամարտը կօգնի իրեն նախապատրաստվելու ոչ միայն Անտոնիո Մարգարիտոյի հետ մրցամարտին, այլ նաեւ դեկտեմբերի 18-ին նախանշված եւս մեկ մրցամարտի:
Հայաստանում ծնված եւ հարավային Կալիֆոռնիայում բանկվող Մարտիրոսյանը Ջո Գրինին հունիս ամսին հաղթելուց հետո սպասում էր իր հերթական մրցամարտին: Նա զարմացել էր, երբ հետաձգվել էր Միգել Կոտտոյի հետ իր մրցամարտը, քանի Կոտտոն որոշել է հանգստանալ մինչեւ տարեվերջ: