«Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը Անգլիայի ընթացիկ առաջնության 14-րդ տուրում «Ֆուլհեմ»-ի հետ խաղի վերջնամասում («Լիվերպուլ»-ը պարտվեց 1:0 հաշվով) տանտերերի երկրպագուների հասցեին տհաճ ժեստ թույլ տալու համար որակազրկվել է ևս մեկ խաղով, ինչպես նաև տուգանվել 20.000 ֆունտով:
Բացի այդ, 20.000 ֆունտով տուգանվել է նաև «Լիվերպուլ»-ը` Քևին Ֆրենդի` Ջեյ Սփիրինգին կարմիր քարտ ցույց տալուց հետո հյուրերի ֆուտբոլիստների ագրեսիվ պահվածքի համար:
Հիշեցնենք, որ վերջերս Սուարեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Պատրիս Էվրայի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու համար որակազրկվել էր 8 խաղով և տուգանվել 40.000 ֆունտով:








































