DPA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ տնտեսագետ Իգնասիո Պալասիոս Ուերտան, ով աշխատում է Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում, ապացուցել է, որ հետխաղյա 11-մետրանոց հարվածներն ի սկզբանե անհավասար մրցակցություն են նախանշում: Տնտեսագետի կարծիքով, հարվածաշարը սկսող թիմի հաղթանակի հավանականությունը ավելի մեծ է: Պալասիոսը 9 հազարից ավել 11-մետրանոց հարվածաշար է ուսումնասիրել և եկել այն եզրահանգմանը, որ հարվածաշարը սկսող թիմի հաղթելու հավանականությունը 60 տոկոս է: Տնտեսագետի խոսքերով, դարպասապահները հավասար քանակությամբ հարվածներ են հետ մղում, բայց 11-մետրանոցներն առաջինը սկսող թիմի ֆուտբոլիստները շատ ավելի քիչ են շեղ հարվածներ կատարում: