«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին հայտնել է իր կարծիքը թիմի 38-ամյա հարձակվող Ֆիլիպպո Ինձագիի մասին, որը դժգոհ է մարզչի` իրեն հատկացվող քիչ խաղաժամանակից.
«Ես հաճախ եմ շփվում Բելռուսկոնիի հետ, և նա ինձ խնդրել է, որ Ինձագիին խաղադաշտ դուրս բերեմ մեկնարկային կազմում: Ես նրան պատասխանեցի, որ քանզի նա երկար ժամանակ չի մարզվել, ես չեմ կարող ռիսկի դիմել: Ակնհայտ է, որ որոշ երկրպագուներ համաձայն չեն իմ կայացրած որոշման հետ, սակայն «Միլան»-ի համար արդյունքն ավելի կարևոր է:
Ինձագին «Միլան»-ի պատմության մասն է, ինչպես և շատ այլ հանրահայտ խաղացողներ, բայց ես պետք է արդյունավետ որոշում կայացնեմ»,- նշել է Ալլեգրին:








































