Թուրքիայում ընթացող շախմատի 2011 թվականի Աշխարհի առաջնության 6-րդ տուրում ավարտվեց Հայաստանի և ՀԱՀ-ի հավաքականների մրցավեճը:
Մեր ընտրանին այս առաջնությունում տարավ իր երրորդ հաղթանակը և վաստակեց 6 միավոր, իսկ ՀԱՀ-ի թիմը, որը կրեց իր վեցերորդ անընդմեջ պարտությունը, կմնա ետնապահի դիրքում:
Հայաստան – ՀԱՀ` 4:0
Էլինա Դանիելյան – Սեսիլ Վան Դեր Մերվի` 1:0,
Լիլիթ Մկրտչյան – Անժել Սոլոմոնս` 1:0,
Լիլիթ Գալոյան – Դենսի Ֆրիք` 1:0,
Մարիա Կուրսովա – Լաուրեն Վան Նիեկերկ` 1:0:








































