Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը պատմել է, թե ինչու է որոշել մոտ ժամանակներս բնակվել ակումբի մարզաբազայում.
«Սա իմ որոշումն է: Մարզվելը և խաղերին նախապատրաստվելն այսպես ավելի հարմարավետ կլինի: Ցանկացած խաղի պետք է պատրաստ լինել, և ես կարծում եմ, որ սպասվելիք խաղերին այսպես ավելի լավ կկենտրոնանամ: Բացի այդ, ակումբի մարզաբազայում կարող եմ կազմակերպել հանգիստս:
Ազատ ժամանակ կարող եմ ֆուտբոլ դիտել: Երբ հնարավորություն եմ ունենում, դիտում եմ Դոնեցկի «Մետալլուրգ»-ի խաղերը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի խաղաընկերներս»:








































