Qatar Foundation-ի հետ կնքած պայմանագրից հետո Իսպանական «Բարսելոնա»-ն հայտնվել է հակաահաբեկչական մի շարք ընկերությունների ճնշման տակ: The Daily Mail-ի հաղորդմամբ, ոչ կոմերցիոն աշխարհահռչակ այդ կազմակերպությունը կասկածվում է ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելու և մասնավորապես հայտնի Համաս խմբավորմանը ֆինանսավորելու մեջ: Արդեն Կատալոնիայի մայրաքաղաք են ժամանել իսրայելական մի խումբ պաշտոնյաներ, որոնք պետք է փորձեն համոզել «Բարսելոնա»-ի ղեկավարությանը` չեղյալ համարել պայմանագիրը: Հիշեցնենք, որ Իսպանիայի չեմպիոնները 5 տարվա պայմանագիր են կնքել Qatar Foundation-ի հետ, համաձայն որի` պետք է ստանան 125 մլն եվրո: