Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի 2011 թ. հուլիսի 16-27-ը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվելիք աշխարհի 8-րդ թիմային առաջնությանը: Այսպիսի որոշում է ընդունել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Աշխարհի առաջնությունում հանդես կգա 10 թիմ. Հայաստանից բացի` Ռուսաստանը (աշխարհի գործող չեմպիոն), Ուկրաինան, Իսրայելը, Հունգարիան (39-րդ համաշխարհային օլիմպիադայի արդյունքներով), Ադրբեջանը (Եվրոպայի առաջնության հաղթող), Ամերիկա, Ասիա, Աֆրիկա աշխարհամասերի չեմպիոնները և Չինաստանը (կազմակերպիչ երկիր):
Հայաստանը 1993 թվականից սկսած մասնակցել է աշխարհի բոլոր թիմային առաջնություններին և երեք անգամ (1997 թ.` Լյուցերն, 2001 թ.` Երևան, 2005 թ.` Բեերշևա) նվաճել է բրոնզե մեդալներ: