4-4-2.com-ի հաղորդմամբ, մոտ ժամանակներս Մադրիդի «Ռեալ»-ի հենակետային կիսապաշտպան, Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խաբի Ալոնսոն կտեղափոխվի Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»: Ռուսական ակումբի ղեկավարությունը Ալոնսոյին ձեռք բերելու որոշումը կայացրեց այն բանից հետո, երբ մերժում ստացավ Անգլիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդից: 29-ամյա իսպանացու տրանսֆերը կկազմի 15 մլն եվրո: Սպալլետտիի թիմում Ալոնսոն տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ կստանա: