Միջին քաշային կարգում բռնցքամարտի Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը գերմանական պրոմոութերական Sauerland Event ընկերության հետ երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը:
«Ես ինձ լավ եմ զգում Բեռլինում և լավ հարաբերությունների մեջ եմ Sauerland Event ընկերության մենեջեր Վիլֆրեդ Զաուերլանդի հետ: Սա կլինի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի իմ վերջին պայմանագիրը, որի ժամկետը լրանալուց հետո կաշխատեմ սպորտային մենեջմենթի ոլորտում»:
Super Six մրցաշարում կրած երեք պարտություններից հետո հայազգի բռնցքամարտիկն իր հաջորդ մենամարտը կանցկացնի Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում` հունվարի 14-ին` Պաբլո Ֆարիասի դեմ, որից հետո Աբրահամը ցանկանում է վերադառնալ միջին քաշային կարգ:
«2012թ վերջին ես նորից չեմպիոն կդառնամ, իսկ այդ մենամարտը անպայման պետք է կայանա Բեռլինի O2 World Arena մարզադահլիճում»,- նշել է Աբրահամը: